Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սողանք` Չինաստանում. տասնյակ մարդիկ են մնացել ցեխի ու քարերի շերտի տակ

21:48, երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ.
Սողանք` Չինաստանում. տասնյակ մարդիկ են մնացել ցեխի ու քարերի շերտի տակ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան նահանգում սողանքի հետևանքով առնվազն 47 մարդ մնացել է ցեխակույտի տակ։ Ցեխի ու քարերի տակից դուրս է բերվել 8 դի, մնացածի ճակատագիրը դեռ անհայտ է։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հրամայել է լայնածավալ փրկարարական գործողություն իրականացնել՝ ներգրավելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Ողբերգության վայրում է գտնվում աշխատանքային խումբը՝ փոխվարչապետ Չժան Գուոցինի գլխավորությամբ։ Սողանքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Չժաոտոնգ շրջանում, որը գտնվում է լեռներում: Տարվա այս եղանակին այնտեղ օդի ջերմաստիճանն իջնում ​​է 0-ից ցածր, այսինքն, մարդիկ հայտնվեն են սառած քարաշերտի տակ։

«Շատ ուժեղ աղմուկ էր, և գետինը ցնցվեց, ինչպես երկրաշարժից»,- լրագրողներին ասել է տուժած գյուղի բնակիչներից մեկը: Տեղի մեկ այլ բնակչի խոսքով՝ սողանքի պահին տներում հիմնականում երեխաներ ու ծերեր են եղել։

Ականատեսների կադրերը, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, թե ինչպես են փրկարարները աշխատում փլատակների կույտերի վրա՝ ձյունածածկ լեռների գագաթների ֆոնին:

Սողանք` Չինաստանում. տասնյակ մարդիկ են մնացել ցեխի ու քարերի շերտի տակ
3191 | 0
Facebook