Իսրայելցի պատանդների հարազատները ներխուժել են Քնեսեթի նիստերի դահլիճ
20:18, երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ.
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման իսրայելցի պատանդների ընտանիքի անդամները ներխուժել են Քնեսեթի շենք և ընդհատել Իսրայելի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նիստը, հայտնում է The Times of Israel-ը։
Նրանք պահանջում էին ավելի շատ ջանքեր գործադրել գերության մեջ գտնվող քաղաքացիներին ազատելու համար։