Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված ՌԴ տարածքների մասին» հրամանագիր է ստորագրել, հաղորդում է «Украинская правда»-ն:
Զելենսկին հայտարարել է, որ փաստաթուղթը կդառնա «պատմական անցյալի մասին ճշմարտության վերադարձ՝ հանուն ուկրաինական ապագայի»:
Նա երկրի գերատեսչություններին հանձնարարել է մշակել ՌԴ Կրասնոդարի երկրամասի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի և Ռոստովի մարզերի տարածքներում «ուկրաինացիների ինքնության պահպանման» ծրագիր: