ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
11:00, երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ.
ԵՄ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին:
Նշվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։