Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանտիսը դադարեցրել է նախագահական քարոզարշավը: Այս մասին Դեսանտիսը հայտնել է X-ի իր միկրոբլոգում: Նա իր աջակիցներին կոչ է արել քվեարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին:
Հունվարի 15-ին Այովա նահանգում կոկուսներում Դեսանտիսը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 21%-ը, Թրամփը՝ 51%-ը:
Դեսանտիսը 2023 թվականին համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը: