Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Զելենսկին հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի Ղրիմից և Դոնբասից

22:54, կիրակի, 21 հունվարի, 2024 թ.
Զելենսկին հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի Ղրիմից և Դոնբասից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պատկերացնում խաղաղության համաձայնագրի ստորագրում, ըստ որի Դոնբասի և Ղրիմի` ժամանակավոր բռնագրավված տարածքները կանցնեն Ռուսաստանին։

Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպայում խաղաղություն հնարավոր է միայն այն բանից հետո, երբ բոլորը հասկանան, որ Ուկրաինան, իսկապես, անկախ է։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ «իհարկե, ավելի լավ է քաղաքական ճանապարհ գտնել մեր անկախությունը վերադարձնելու համար»։

«Եթե մենք ուզում ենք կանգնեցնել նրան (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին), եթե աշխարհը չի ցանկանում, որ դա կրկնվի, որ մի քանի տարի անց այս ագրեսիան չլինի, ապա ավելի լավ է հիմա դրանով զբաղվենք»,- ասել է Զելենսկին:

3097 | 0
Facebook