Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը պաղեստինյան սառեցված միջոցները կփոխանցի Հյուսիսային Եվրոպա՝ պահպանության համար

21:06, կիրակի, 21 հունվարի, 2024 թ.
Իսրայելը պաղեստինյան սառեցված միջոցները կփոխանցի Հյուսիսային Եվրոպա՝ պահպանության համար

Իսրայելը պաղեստինյան սառեցված միջոցները պահպանության համար կփոխանցի Նորվեգիային, այս մասին գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով կառավարության փաստաթուղթը։
     Ինչպես պարզաբանվում է, խոսքը հարկերի մասին է։ Ակնկալվում է, որ նման ոչ ստանդարտ լուծումը կթուլացնի ԱՄՆ-ի ճնշումը հրեական պետության վրա։
     Սառեցված ակտիվները նախատեսված են Պաղեստինի ինքնավարության համար, սակայն Օսլոն կկարողանա դրանք վերադարձնել ստացողին միայն Իսրայելի հավանությամբ։

2589 | 0
Facebook