Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին դեռևս չի տեսնում 500 հազար ուկրաինացի զինվորագրելու անհրաժեշտություն

20:30, կիրակի, 21 հունվարի, 2024 թ.
Զելենսկին դեռևս չի տեսնում 500 հազար ուկրաինացի զինվորագրելու անհրաժեշտություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Channel 4 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտություն չի տեսնում մարտերին ներգրավելու ևս 500 հազար մարդու։ Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ՝ գումար կա՞ բանակի ավելացումը ֆինանսավորելու համար։ Միևնույն ժամանակ, Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը Financial Times-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինան «չի կարող դիմանալ» առանց նոր մոբիլիզացիայի։
     «Ես սա չեմ ասում որևէ մեկին հաճոյանալու համար. մինչ օրս ես դեռ հստակ պատճառներ չեմ տեսել, որպեսզի ասեմ, որ կես միլիոնի մոբիլիզացիա է պետք»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայում զինվորագրում հայտարարվել է 2022 թվականի փետրվարից, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց երկրում։ 2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը և զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին խնդրում են մոբիլիզացնել ևս 400-500 հազար մարդու։ Նա ասել է, որ նման թվով մարդկանց մոբիլիզացնելը բյուջեին կարժենա 500 միլիարդ գրիվնա (մոտ 13 միլիարդ դոլար):

2476 | 0
Facebook