Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժոզեպ Բորելն Իսրայելին մեղադրել է Համասին «ֆինանսավորելու» համար

23:30, ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ.
Ժոզեպ Բորելն Իսրայելին մեղադրել է Համասին «ֆինանսավորելու» համար

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելը ֆինանսապես աջակցել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Պաղեստինի ազգային իշխանության դեմ դիմակայելու համար։ «ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվում էր Իսրայելի կառավարության կողմից. վերջինը փորձում էր թուլացնել Պաղեստինի ինքնավարությունը, որը գլխավորում է Ֆաթհը (Պաղեստինի ազատագրական շարժում)»,- Reuters-ը մեջբերում է Բորելի խոսքերը Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում:
     Միևնույն ժամանակ, Բորելը չի ​​հստակեցրել, թե կոնկրետ ինչից է բաղկացած այդ «ֆինանսավորումը»։
     Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է նման մեղադրանքները, հայտնում է աղբյուրը։

2755 | 0
Facebook