Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ուկրաինան սպասում է ռուսական լայնածավալ հարձակմականը. #Financial_Times

22:12, ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ.
Ուկրաինան սպասում է ռուսական լայնածավալ հարձակմականը. #Financial_Times

Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի հետ պատերազմում արագ հաղթանակի հույսը և պատրաստվում է երկար պատերազմի։ 2024 թվականը կլինի Ուկրաինայի ռազմավարական պաշտպանության տարի՝ առանց նշանակալի հարձակման փորձերի, գրում է Financial Times-ը։

«Կիևն ընդունում է այս իրողությունը. դեկտեմբերի սկզբին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասաց, որ «նոր փուլ» է սկսվել։ Այն բանից հետո, երբ իր զորքերը չկարողացան հետ գրավել մեծ տարածքներ հարավում, ինչպես պլանավորված էր, նա հրամայեց բանակին կառուցել նոր ամրություններ իր 1000 կիլոմետրանոց ճակատային գծի առանցքային հատվածների երկայնքով՝ ազդարարելով հարձակումից պաշտպանական դիրքի անցում:
     FT-ն մեջբերում է արևմտյան մի անանուն պաշտոնյայի, ով բացատրել է «ակտիվ պաշտպանության» ռազմավարությունը՝ պաշտպանական գծեր պահելը և թշնամու թույլ կողմերի որոնումը` զուգորդված հեռահար օդային հարվածներով: Տեսականորեն դա թույլ կտա Ուկրաինային այս տարի «ավելացնել իր ուժերը», որպեսզի 2025 թվականին մեծ հնարավորություններով փորձի կրկին հակահարձակում սկսել։

Սակայն Ուկրաինայի ճակատագիրը որոշվելու է նաև Արևմուտքի ռազմական օգնության հետ կապված խնդիրներով և, ընդհանրապես, Ուկրաինային իր պայքարում աջակցելու` Արևմուտքի պատրաստակամությամբ, նշում է աղբյուրը։

Մինչդեռ հենց Ռուսաստանն է երեք ամիս շարունակ լայնածավալ հարձակում իրականացնել՝ նպատակ ունենալով շրջապատել Ավդեևվկան՝ ի վերջո գրավելու համար Ուկրաինայի ողջ Դոնեցկի շրջանը։ 2023 թվականի դեկտեմբերին ռուսները կարողացան գրավել «քարե բեկորների դաշտը», որտեղ ժամանակին գոյություն է ունեցել Մարինկա քաղաքը: «Ռուսական այս ներխուժումն ստիպել է Ուկրաինային ավելի պաշտպանողական դիրք գրավել՝ ռազմավարություն, որին աջակցում են Կիևի ամենաուժեղ դաշնակիցները»,- գրում է FT-ն։

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերին հրապարակեց զեկույց, որում ասվում էր, որ Ուկրաինան պետք է անցնի «ռազմավարական պաշտպանության»՝ իրեն և իր դաշնակիցներին արդյունաբերական բազա կառուցելու ժամանակ տալու և 2025 թվականին վերսկսվող հարձակման համար ռեզերվներ պատրաստելու համար: ԱՄՆ-ն նույնպես ձգտում է ավելի պահպանողական մոտեցման. ցամաքային հարձակման փոխարեն ուշադրությունը կկենտրոնացվի այն դիրքի վրա, որն այժմ կա` ամրապնդել դիրքերը և ավելացնել մատակարարումները և ուժերը առաջիկա ամիսներին: Ըստ թերթի, ուկրաինական քաղաքականության վրա աշխատող արևմտյան մի անանուն պաշտոնյա կարծում է, որ «2024-ին երկու կողմերից էլ գործառնական բեկման քիչ հավանականություն կա», էլ չասած՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

«Ուկրաինական զորքերը կարող են շարունակել թուլություններ փնտրել ռուսական պաշտպանության ոլորտում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում դրանք օգտագործելու համար։ Ուկրաինան կարող է նաև շարունակել, և գուցե ուժեղացնել, հեռահար օդային հարձակումները հրթիռներով և անօդաչու սարքերով, որոնք արդյունավետ են եղել, օրինակ՝ հարվածներ հասցնելով Ռուսաստանի Սևծովյան նավատորմին Ղրիմում և այնտեղի օդանավակայաններում:

Ուկրաինայի ռազմական պաշտպանության ուժեղացման վրա կենտրոնացումը մեծացնելու ևս մեկ պատճառ, անանունության պայմանով Financial Times-ին ասել են ուկրաինացի զինվորական պաշտոնյաները, այն է` Ռուսաստանը կարող է ծրագրել լայնածավալ հարձակում այս ամառ: «Նրա նպատակն է լինելու գրավել մնացած չորս շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն, որոնք Պուտինը անեքսիայի ենթարկեց 2022 թվականի սեպտեմբերին։ Բացի այդ, ըստ պաշտոնյաների, չի կարելի բացառել Խարկովի կամ Կիևի վրա հարձակվելու ևս մեկ փորձ»,- նշում է FT-ն։

4814 | 0
Facebook