Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չելյաբինսկում հրդեհ է բռնկվել «Եվրոպա-Ասիա» առևտրի կենտրոնում

18:54, ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ.
Չելյաբինսկում հրդեհ է բռնկվել «Եվրոպա-Ասիա» առևտրի կենտրոնում

Այս պահին Չելյաբինսկի կենտրոնում քաղաքացիներին տարհանում են, քանի որ «Եվրոպա-Ասիա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը կարող է տարածվել հարևան շենքերի վրա։ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ հրշեջների հիմնական ջանքերն ուղղված են հրդեհը մարելուն և հարևան շենքերը պաշտպանելուն։ Թարմացված տեղեկատվության համաձայն՝ առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող շուկայում այրվում են առևտրի շարքերը։ Հրդեհը տեղի է ունեցել շուկայի փակվելուց հետո, երբ տաղավարներում այլևս մարդ չի եղել։ Հրդեհի մարմանը ներգրավվել է 96 մասնագետ և 36 տեխնիկա։

2462 | 0
Facebook