Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«ՌԴ-ն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին». Կոպիրկին

14:48, ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ.
«ՌԴ-ն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին». Կոպիրկին

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում, ինչը ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում ու փոխադարձ այցելություններ։ Մայիսին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը և, բնականաբար, ռուսական կողմն ակնկալում է երկրի ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը:

2843 | 0
Facebook