Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զելենսկին և Սանդուն պետք է ներողություն խնդրեն». Վրաստանի խորհրդարանի խոսնակ

13:36, ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ.
«Զելենսկին և Սանդուն պետք է ներողություն խնդրեն». Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Թբիլիսին ակնկալում է, որ Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Մայա Սանդուն ներողություն կխնդրեն հայտարարության համար, ըստ որի՝ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն բանտում կտտանքների են ենթարկում: Այս մասին վրացական «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

«Եվրոպական կոմիտեի եզրակացությունից մենք իմացանք, որ նախագահ Զելենսկին, նախագահ Սանդուն և Եվրոխորհրդարանի պատգամավորները ստել են, թե Սաակաշվիլուն խոշտանգում են: Ակնկալում ենք, որ այդ մարդիկ ներողություն կխնդրեն»,- ասել է նա:

2565 | 0
Facebook