Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

ՆԱՏՕ-ն կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի

12:54, ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ.
ՆԱՏՕ-ն կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի

ՆԱՏՕ-ն կոչ է արել պատրաստ լինել առաջիկա 20 տարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը, գրում է Telegraph-ը:

«Պետք է ունենալ համակարգ, որը թույլ կտա ավելի շատ մարդ գտնել պատերազմի դեպքում՝ անկախ նրանից՝ այն կսկսվի, թե ոչ։ Հետո կարելի է խոսել զորահավաքի, պահեստազորայինների կամ զորակոչի մասին: Պատերազմի սկսվելու դեպքում անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել մեծ թվով քաղաքացիական բնակչության, իսկ կառավարությունները պետք է համակարգեր ստեղծեն այդ գործընթացը կառավարելու համար»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ն մտադիր է շուրջ 90 հազար զինվոր մոբիլիզացնել՝ Ռուսաստանին զսպելու նպատակով խոշոր զորավարժություններին մասնակցելու համար, որոնք կսկսվեն փետրվարին: Իսպանական ABC պարբերականի տեղեկություններով՝ զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայի, Լեհաստանի և Մերձբալթյան երկրների տարածքում, ինչպես նաև Հյուսիսային ծովում:

5718 | 0
Facebook