ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքները և աջակցում է երկու երկրների տարածքային ամբողջականությանը:
Միլերի խոսքով՝ կողմերը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթացի են հասել խաղաղ գործընթացում։
«Մենք կոչ ենք անում նրանց պահպանել նախորդ բանակցությունների ազդակն ու համաձայնագիր կնքել»,- ասել է Միլերը:
Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը որքան հնարավոր է շուտ կստորագրեն պայմանագիրը, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: