Մասնավոր դպրոցի առնվազն 14 դպրոցական և 2 ուսուցիչ է զոհվել Հնդկաստանի արևմուտքում նավակի շրջվելու հետևանքով, հայտնում է Times of India թերթը։
«Նավը, որում նրանք գտնվում էին, շրջվել է հինգշաբթի օրը՝ Վադոդարա մոտ գտնվող Հարնի լճում պիկնիկի ժամանակ», - գրում է թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, միջադեպի պահին նավում ընդհանուր առմամբ 34 մարդ է եղել։ Պարբերականը, վկայակոչելով Գուջարաթի նախարարին, նշում է, որ ավելի քան 10 երեխա է փրկվել։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։