Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան բազան

21:30, հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ.
Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան բազան

Իրաքյան Քրդստանում անօդաչու թռչող սարքը հարձակվել է ամերիկյան բազայի վրա, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվում է, որ հարվածը հասցվել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի տարածքում։

CNN-Arabic-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 20-ից շիա զինյալները 6 հարձակում են իրականացրել Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա։ Հոկտեմբերի սկզբից ավելի քան 90 հարձակում է գրանցվել ամերիկյան բազաների վրա։

Ավելի վաղ շիա խմբավորումները հայտարարել էին Իրաքում և Սիրիայում ԱՄՆ երեք ռազմաբազաների վրա հարձակման մասին։

4904 | 0
Facebook