Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ:
«Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Ադրբեջանի և Հայաստանի միջև) ստորագրվի միայն իրենց տարածքում։ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր են գործադրվում հակամարտությունը դադարեցնելու համար։ Թե որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ անհայտ է, թեև համապատասխան ազդանշանները վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է Լավրովը։