Արևմուտքը խոչընդոտում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երբ ԵՄ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը տեսան, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն արդյունք են տալիս՝ կապված երթուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության գործընթացի պատրաստման հետ, միանգամից սկսեցին միջամտել այդ գործընթացին: Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ կայանան այն պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ կնքվել են Երևանի և Բաքվի միջև»,- ասել է նա: