Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել». Լավրով

14:06, հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ.
«Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ հունվարի 18-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության մեջ խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցքին: Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածության մեջ: Բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են իրենց տարածքում այդ երթուղիների նկատմամբ իրավասությունն ու ինքնիշխանությունը: Տարածաշրջանում տարանցման պայմանների մասին Փաշինյանի հայտարարություններում տրամաբանություն չեմ տեսնում: Հայաստանի տարածքով տարանցումը և Իրանից Նախիջևան երթուղին համեմատելը տեղին չէ»,- ասել է Լավրովը:

4856 | 1
Facebook