Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են դադարեցնել Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունները:
Այս մասին ասվում է միջազգային հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ընդունած փաստաթղթում։ «Դադարեցնել Ֆրանսիայի հետ բոլոր տեսակի տնտեսական հարաբերությունները: Ֆրանսիական բոլոր ընկերությունները, այդ թվում Total-ը, պետք է վտարվեն Ադրբեջանից։ Արգելել ֆրանսիական ընկերություններին մասնակցել պետպատվերով նախագծերին»,- կոչ է արել է Ադրբեջանի խորհրդարանը:
Նախօրեին հայտնել էինք, որ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։