Պակիստանը հաստատել է Իրանում հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Իրանի ԱԳՆ-ի կայքում:
«Այսօր առավոտյան Պակիստանը ձեռնարկել է մի շարք խիստ համակարգված և նպատակաուղղված բարձր ճշգրտության ռազմական հարվածներ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում «ահաբեկիչների թաքստոցների» ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի մի քանի շրջաններում՝ Պակիստանի հետ սահմանին, պայթյուններ են որոտացել։