Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին: Ինչպես ասվում է Պակիստանի ԱԳՆ-ի կայքում, այդ որոշման պատճառ է դարձել Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության խախտումը, որն արտահայտվել է Պակիստանի տարածքի վրա հրթիռային հարվածներով:
Նշվում է, որ Պակիստանում Իրանի դեսպանը, որն այս պահին այցով գտնվում է հայրենիքում, հնարավոր է, դեռ չվերադառնա:
«Մենք նաև որոշել ենք դադարեցնել բոլոր բարձր մակարդակի այցերը, որոնք պլանավորված էին առաջիկա օրերին»,- հավելել է Պակիստանի ԱԳՆ-ը: