Թբիլիսիի Սուրբ Երրորդության (Սամեբա) մայր տաճարում Մատրոնա Մոսկվացու սրբապատկերի վրա ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի պատկերը կփոխարինեն քաղցկեղից բուժված կնոջ պատկերով, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ հղում անելով «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավիին:
«Այդ ֆիգուրը կփոխարինեն, օրինակ, քաղցկեղով հիվանդ կնոջ պատկերով, որին բուժել է Մատրոնան: Դա 10 սանտիմետրանոց ֆիգուր է, այն փոխարինելու համար անհրաժեշտ է մոտ կես ժամ: Ես որևէ բան չէի փոխի, սակայն այդ հարցում համաձայնել եմ պատրիարքարանի հետ»- ասել է քաղաքական գործիչը: