Ռուսաստանը մեծ ռեսուրսներ ունի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար: Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կատաղի պայքար է։ Ռուսաստանն իսկապես հսկայական ռեսուրսներ ունի, որոնք ներդնում է հատուկ գործողության մեջ: 2023 թվականի վերջին Կիևը հայտնվել է բարդ իրավիճակում»,- ասել է Բլինքենը: