Թուրքական բանկերը հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ` պատժամիջոցների վախի ֆոնին, գրում է «Коммерсантъ» թերթը՝ վկայակոչելով ֆինանսական շուկայում իր աղբյուրներին:
«Բանկերը խզում են հարաբերությունները ԱՄՆ-ի ճնշման պատճառով։ Ընդ որում, ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Չինաստանում»,- ասել է աղբյուրներից մեկը:
Ավելի վաղ Ekonomim թերթը գրել էր, որ հունվարի 1-ից երկրների միջև դրամական փոխանցումները գրեթե դադարել են: Ընդ որում, թուրք արտահանողները սպասում են հրատապ լուծումների՝ առևտուրը շարունակելու համար։