ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է գրող Էլիզաբեթ Քերոլի գործով դատական նիստը, որն իրեն մեղադրում է ոտնձգության և զրպարտության մեջ, հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ Թրամփը չի հայտնել, թե արդյոք մտադիր է մասնակցել հունվարի 17-ի նիստին, սակայն հայտարարել է, որ բաց կթողնի հունվարի 18-ի լսումները զոքանչի հուղարկավորության պատճառով: Թրամփի փաստաբան Ալինա Հաբբան փորձել է դատավոր Լյուիս Քափլանին ստիպել հետաձգել նիստը մինչև հունվարի 19-ը, որպեսզի Թրամփը կարողանա ներկա գտնվել նիստերին, սակայն դատավորը հրաժարվել է՝ հայտարարելով, որ չի խոչընդոտում Թրամփի՝ նիստերին ներկայությանը: