Պակիստանի իշխանությունը հայտնել է, որ Իրանի հարվածների հետևանքով զոհվել է երկու երեխա, ևս երկուսը վիրավոր է: Հարվածները հասցվել են Պակիստանում գործող «Ջեյշ ալ-Ադլ» սուննի խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ, գրում է Mehr-ը:
«Այդ բազաները խոցվել և ոչնչացվել են հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով»,- հայտնել է լրատվամիջոցը:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել սահմանամերձ շրջաններում իրանական անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա: Թեհրանը խմբավորումը ահաբեկչական է համարում։
Պակիստանի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: