Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դավոսում կայացել է Զելենսկու և Սթոլթենբերգի հանդիպումը

14:18, երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ.
Դավոսում կայացել է Զելենսկու և Սթոլթենբերգի հանդիպումը

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հանդիպումը: Այս մասին Զելենսկին գրել է X սոցցանցի իր միկրոբլոգում:

«Շատ կարևոր հարցեր ենք քննարկել»,- գրել է նա՝ նկատի ունենալով մարտի դաշտում տիրող իրավիճակը, Կիևի պաշտպանական կարիքները, ՀՕՊ համակարգերի հետագա հզորացումը, Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստումը:

Մինչ այդ Politico թերթը գրել էր, որ Զելենսկին ելույթ կունենա Դավոսում՝ փորձելով պահպանել երկրի նկատմամբ ուշադրությունը:

1755 | 0
Facebook