Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունն Ուկրաինային տրամադրված զենքի աուդիտ է սկսել

14:00, երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ.
Եվրոմիությունն Ուկրաինային տրամադրված զենքի աուդիտ է սկսել

Եվրոմիությունն Ուկրաինային տրամադրված զենքի աուդիտ է սկսել այն հայտարարություններից հետո, ըստ որի՝ ԵՄ որոշ անդամներ Կիևին ավելի քիչ ռազմական օգնություն են ցուցաբերել, քան կարող էին, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին:

Թերթի տվյալներով՝ ընթացակարգն իրականացնում է արտաքին կապերի եվրոպական ծառայությունը, ստուգման եզրակացությունը կներկայացվի փետրվարի 1-ին ԵՄ գագաթնաժողովից առաջ:

Աուդիտն իրականացվում է ԵՄ պետությունների կողմից ներկայացված տվյալների հիման վրա: Միաժամանակ, անանուն դիվանագետներից մեկը նշել է, որ մի շարք երկրներ արդեն դեմ են արտահայտվել աուդիտին՝ չցանկանալով ամբողջական տվյալներ տրամադրել:

2711 | 0
Facebook