Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Իրաքը խոստացել է կոշտ պատասխան տալ Իրանին

12:48, երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ.
Իրաքը խոստացել է կոշտ պատասխան տալ Իրանին

Իրաքի կառավարությունը դատապարտել է Իրանի կողմից Էրբիլի գնդակոծումը և պատրաստակամություն հայտնել իրավական միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ մինչև բողոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

«Իրաքի Հանրապետության կառավարությունը վճռականորեն դատապարտում է Էրբիլ քաղաքի դեմ իրանական ագրեսիան, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի»,- ասվում է Իրաքի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրաքի Էրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող Հարիր ամերիկյան ռազմաօդային բազան ենթարկվել է հրթիռակոծության: Արդյունքում զոհվել է քուրդ հայտնի գործարար Փեշրավ Ձեյին, հաղորդում է RT-ը:

4416 | 0
Facebook