Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Wildberries-ի աշխատակիցներից մեկը խոստովանել է, որ ինքն է հրկիզել պահեստը

12:06, երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ.
Wildberries-ի աշխատակիցներից մեկը խոստովանել է, որ ինքն է հրկիզել պահեստը

Սանկտ Պետերբուրգի մերձակա Շուշարիում գտնվող Wildberries-ի պահեստի աշխատակիցը խոստովանել է, որ ինքն է հրկիզել այն: Այս մասին գրում է Shot Telegram ալիքը: Հրդեհի մասին նա հայտնել է Telegram-ում՝ պահեստի աշխատակիցների չատում, ապա ջնջել իր ալիքը:

Shot-ը նշում է, որ տղամարդը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին չատում հայտնել է, որ սենյակը շուտով կվառվի, սակայն ոչ ոք լուրջ չի ընդունել նրա խոսքերը:

Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 70 հազար քառակուսի մետր:

7272 | 0
Facebook