Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեյցարիայում Զելենսկու հնչեցրած արտահայտությունը բացասական է անդրադարձել նրա վարկանիշի վրա

22:24, երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ.
Շվեյցարիայում Զելենսկու հնչեցրած արտահայտությունը բացասական է անդրադարձել նրա վարկանիշի վրա

X սոցիալական ցանցի օգտատերերին զայրացրել է Շվեյցարիայի աջակցության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը: Նա նշել էր, որ Բեռնը Կիևին կտրամադրի հումանիտար, ֆինանսական և քաղաքական աջակցություն:

«Ինչպե՞ս դա հասկանալ, եթե Շվեյցարիան ավանդաբար չեզոք պետություն է»,- գրել է օգտատերերից մեկը:

«Ես կարծում էի, որ Շվեյցարիան միշտ չեզոք կմնա»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Նշենք, որ Շվեյցարիայի ղեկավարությունն ընդունել է Զելենսկու խնդրանքը՝ երկրում անցկացնել խաղաղության բանաձևի վերաբերյալ գլոբալ գագաթնաժողով:

Չեզոք դիրք որդեգրած Շվեյցարիան նախկինում հանդես էր գալիս` որպես հակամարտությունների կարգավորման միջնորդ և այժմ կարող է օգնել լուծում գտնել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ավարտին հասցնելու համար:

4183 | 0
Facebook