ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 23-ից չի շփվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, քանի որ Սպիտակ տան ղեկավարի համբերությունը սպառվել է՝ Գազայի հատվածում իսրայելցիների կողմից չդադարող ռմբակոծությունների պատճառով, գրում է Daily Mail-ը:
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Բայդենը լիակատար աջակցություն էր ցուցաբերում Իսրայելին, սակայն ԱՄՆ առաջնորդը զայրացած է, որ Նեթանյահուն շարունակում է մերժել իր առաջարկները:
Վերջին անգամ առաջնորդները շփվել են դեկտեմբերի 23-ին, երբ Իսրայելի վարչապետը մերժել է ԱՄՆ նախագահի խնդրանքը՝ ապաարգելափակել պաղեստինյան հարկային եկամուտները: Այդ ժամանակ բարկացած Բայդենը հեռախոսազրույցն ավարտել է հետևյալ խոսքերով. «Այս խոսակցությունն ավարտված է»: