Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանն ու Իրանը միջպետական պայմանագիր կստորագրեն». ՌԴ ՊՆ

16:30, երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ.
«Ռուսաստանն ու Իրանը միջպետական պայմանագիր կստորագրեն». ՌԴ ՊՆ

Ռուսաստանն ու Իրանը մեծ միջպետական պայմանագիր կստորագրեն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Հունվարի 15-ին կայացել են Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Մոհամադ Աշտիանիի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

«Կողմերն ընդգծել են հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, ներառյալ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքը, ինչը կհաստատվի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվելիք մեծ միջպետական պայմանագրում»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ը:

3119 | 0
Facebook