Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դավոսում «խաղաղության բանաձևին» նվիրված հանդիպումն ավարտվել է առանց հստակ պլանի. #Bloomberg

12:44, երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ.
Դավոսում «խաղաղության բանաձևին» նվիրված հանդիպումն ավարտվել է առանց հստակ պլանի. #Bloomberg

Դավոսում հունվարի 14-ին Ուկրաինայի հարցով «խաղաղության բանաձևին» նվիրված հանդիպումն ավարտվել է առանց հստակ պլանի, գրում է Bloomberg-ը:

Հանդիպման փոխնախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը հայտարարել է, որ սա նման ձևաչափով վերջին հանդիպումը կլինի:

«Հետագա քայլերը մնում են անհասկանալի»,- ասել է նա:

Ավելի վաղ Կիևը հայտարարել է հանդիպման արդյունքներով միասնական դիրքորոշման բացակայության մասին:

2359 | 0
Facebook