Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հրաժարվել է մասնակցել Կարմիր ծովում պայքարին, որում ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հանդես են գալիս Իրանի և հութիների դեմ, գրում է Bloomberg-ը:
Մինչ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում, որպեսզի կանխեն Իրանի կողմից աջակցվող Եմենի հութիների՝ Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները, Չինաստանը կրկին «մի կողմ է քաշվել», նշում է գործակալությունը:
«Դա պայմանավորված չէ այն հանգամանքով, որ աշխարհի` մեծությամբ երկրորդ տնտեսությանը չի հուզում Կարմիր ծովում տիրող իրավիճակը: Չինաստանը իր հում նավթի մոտ կեսը ներմուծում է Մերձավոր Արևելքից և ավելի շատ արտադրանք է արտահանում ԵՄ, քան ԱՄՆ»,-գրում է Bloomberg-ը:
Հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենի հութիների օբյեկտներին: