Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 220-ի

14:06, շաբաթ, 13 հունվարի, 2024 թ.
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 220-ի

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 220-ի, 1014 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
     26 մարդու գտնվելու վայրը դեռևս չի հաջողվում պարզել։

Երկրաշարժից տուժած երեք պրեֆեկտուրաներում՝ Իսիկավայում, Տոյամայում և Նիիգատայում, 89 000 տնային տնտեսություններ մնում են առանց ջրի, ավելի քան 30 000-ը չունեն էլեկտրականություն:

1656 | 0
Facebook