ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նոր ավիահարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, РИА Новости-ին հայտնել է քաղաքային վարչակազմի աղբյուրը։
«Ամերիկյան ու բրիտանական ինքնաթիռները կրկին հարձակվել են Սանայի հյուսիսում գտնվող Ադ-Դլեյմի ավիաբազայի վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նոր հարձակման մասին տեղեկությունն ավելի ուշ հաստատել է Fox News-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։