ՌԴ գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու ինքնառաջադրվելու օգտին հավաքված ստորագրությունների թիվն արդեն գերազանցել է 1,8 միլիոնը։ Այս մասին հաղորդվում է նրա նախընտրական շտաբի կայքում։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսաստանի Դաշնության բոլոր 89 բաղկացուցիչ սուբյեկտները փաստաթղթերի առաջին խմբաքանակը հանձնել են կենտրոնական շտաբ։
Ինչպես հիշեցնում են շտաբից, Ժողովրդական ճակատի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության և կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչները շարունակում են ստորագրահավաքը»։