ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին չի հաջողվել համոզել Մերձավոր Արևելքի երկրներին՝ միանալ «Բարգավաճման պահապանները» (Operation Prosperity Guardian) օպերացիային, որի նպատակն է Կարմիր ծովում անվտանգության ապահովումը, գրում է Semafor-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն կարող են կարևոր գործընկերներ լինել հութիների դեմ ցանկացած գործողության մեջ՝ հաշվի առնելով նրանց գիտելիքները Եմենի վերաբերյալ:
Ընդ որում, պարբերականը նշում է, որ ո՛չ Սաուդյան Արաբիան, ո՛չ ԱՄԷ-ն շահագրգռված չեն հութիների դեմ ռազմական գործողություններին որևէ լուրջ աջակցություն ցուցաբերելու հարցում:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր «Բարգավաճման պահապանները» օպերացիայի մասին: Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներից միակը, որ միացել էր օպերացիային, Բահրեյնն էր: