Ռուսական կողմը ցավում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից պատշաճ արձագանք չեղավ հունվարի 1-ին Երևանում «նացիստական երթի» անցկացմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք տեսանք այդ կադրերը և խորը մտահոգությամբ ընդունեցինք հունվարի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած մի խումբ ֆաշիստ երիտասարդների քայլերթը։ Մենք, իհարկե, զարմացած ենք, որ հայկական իրավապահ ուժերը ոչ մի կերպ չեն խոչընդոտել մարդկանց հավաքին, որոնք լրատվամիջոցների ներկայությամբ բառացիորեն տեսախցիկով ցույց էին տալիս իրենց կողմնորոշումը: Ափսոսանք է առաջացնում Հայաստանի իշխանությունների, իրավապաշտպան կառույցների պատշաճ արձագանքի բացակայությունը»,- ասել է Զախարովան:
«Ցավում ենք, որ Հայաստանը չի արձագանքում Երևանում «նացիստական երթին»». ՌԴ ԱԳՆ