Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին Պուտինին գաղտնի ուղերձ է հղել. #Bild

18:12, ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ.
Զելենսկին Պուտինին գաղտնի ուղերձ է հղել. #Bild

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիա կատարած այցի ժամանակ գաղտնի ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է գերմանական Bild-ը:

Նախօրեին Զելենսկին հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ: Վերջինս ուկրաինական դրոշի գույներով կոստյում է կրել, իսկ Զելենսկին՝ մուգ կանաչ բլուզ, որի վրա գրված են եղել 48.3794° և 31.1656° թվերը:

Ամսագրի լրագրողների խոսքով՝ դա գաղտնի ուղերձ է Պուտինին: Այս կոորդինատներով է գտնվում Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Դոբրովելիչկովկա գյուղը։ Այնտեղ է գտնվում երկրի աշխարհագրական կենտրոնը 1991 թվականի քարտեզով:

Ըստ Bild-ի լրագրողների՝ այս կերպ Զելենսկին ցույց է տալիս, որ հրաժարվում է տարածքային զիջումներից և չի ցանկանում ճանաչել Ուկրաինայի սահմանների փոփոխությունները:

6900 | 0
Facebook