Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում հայտնել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածի հետևանքով կորուստների թիվը

14:30, ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ.
Եմենում հայտնել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածի հետևանքով կորուստների թիվը

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինվորականները հունվարի 12-ի գիշերը 73 հարված են հասցրել Եմենին, հարձակման հետևանքով զոհվել է հութիների 5 մարտիկ, ևս 6-ը վիրավոր է: Այս մասին հայտնել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յախիա Սարիան:

Հղում անելով երկու անանանուն պաշտոնյային՝ Axios պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կարող է նոր հարվածներ հասցնել:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Al Arabiya-ի հետ զրույցում նշել է, որ ՄԲ-ն պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հութիների դեմ՝ «հանուն ինքնապաշտպանության»:

3933 | 0
Facebook