Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել

11:18, ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ.
Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել

Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետ: Այս մասին Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտնել է Telegram ալիքում:

«Ռուսաստանը հունվարի 12-ին խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ կապված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Եմենին հարվածներ հասցնելու հետ: Հանդիպումը նախատեսված է երեկոյան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

3337 | 0
Facebook