Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ դեռևս «շոշափելի արդյունք» չկա ռուսական սառեցված ակտիվների` հօգուտ Կիևի օգտագործման հարցում, և կարծում է, որ դրա պատճառը Եվրոմիության մակարդակով օրենսդրական որոշումների բացակայությունն է։
«Ուկրաինան դեռևս շոշափելի արդյունք չի ունեցել սառեցված ակտիվների (Ռուսաստանի Դաշնության) օգտագործումից»,- ասել է Զելենսկին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացվել է Զելենսկու ֆեյսբուքյան էջով: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ 1,7 միլիարդ եվրոյի «առաջին շոշափելի քայլը» տեսնում է Բելգիայից: