Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի՞նչ է տեղափոխել Թեհրանից Մոսկվա ժամանած ինքնաթիռը. #РБК-Украина

16:36, հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ.
Ի՞նչ է տեղափոխել Թեհրանից Մոսկվա ժամանած ինքնաթիռը. #РБК-Украина

Թեհրանից Մոսկվա է ժամանել բեռնատար ինքնաթիռ, որը կարող էր «Շահեդ» անօդաչուներ տեղափոխել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի բանակի «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի կցորդ Նատալյա Գումենյուկը, հաղորդում է РБК-Украина-ն:

«Իրանի աջակցությունը Ռուսաստանին շարունակվում է, և դա նշանակում է, որ նոր անօդաչուներ կարող են պատրաստվել գործարկման համար: Գրեթե ամեն գիշեր թշնամին հարձակվում է Ուկրաինայի տարածքի վրա և հենց գիշերային ժամն է օգտագործում նման հարձակումների համար։ Վերջին երկու գիշերն այդքան էլ հագեցած չի եղել, հավանաբար, եղանակային պայմանների պատճառով, քանի որ դրոնները վախենում են սաստիկ ցրտից»,- ասել է Գումենյուկը:

5154 | 0
Facebook