Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դա է պահանջում «Թուրքիայի դարաշրջանը»». Էրդողան

11:36, հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ.
«Դա է պահանջում «Թուրքիայի դարաշրջանը»». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի ազդեցության և շահերի ոլորտը ոչ միայն նրա սահմաններում է, այլև տարածվում է Բալկաններից մինչև Ասիա և Աֆրիկա:

«Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թուրքիան չի սահմանափակվում իր սահմաններով: Մեր ազգը պատասխանատու է ոչ միայն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այդ սահմաններում, մեզ միլիարդավոր մարդիկ են նայում հսկայական տարածքում՝ Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայի կենտրոնից մինչև հարավ և արևելք, Աֆրիկայի հյուսիսից մինչև կենտրոնական շրջաններ: Թուրքիայի ցանկացած հաղթանակ և հաջողություն արձագանք է գտնում այդ տարածաշրջանների մարդկանց շրջանում: 2023 թվականին հարյուրամյա հոբելյանը նշած Թուրքիայի Հանրապետությունը շարունակելու է ակտիվորեն աշխատել արտաքին ուղղություններով: Դա է պահանջում «Թուրքիայի դարաշրջանը»: Ամենահրատապ խնդիրներից մեկը անարդարության դեմ պայքարն է՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համատեքստում»,- Star թերթը մեջբերում է Էրդողանի խոսքը:

4626 | 1
Facebook