Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Լիտվայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ արևմտյան գործընկերները «դեռ պատրաստ չեն» Կիևին հակամարտությունը սառեցնելու ազդանշաններ տալ։
Կիևի ռեժիմի ղեկավարի խոսքով՝ Արևմուտքի կողմից ճնշում չկա Ուկրաինայի պաշտպանությունը դադարեցնելու համար։
«Ոչ մի ճնշում չկա հակամարտությունը սառեցնելու համար։ Դեռ չկա»,- պարզաբանել է Զելենսկին։
«Կարծում եմ, որ մեր գործընկերները դեռ պաշտոնապես պատրաստ չեն մեզ համապատասխան ազդանշաններ տալու։ Համենայն դեպս, ես նման զրույցներ անձամբ չեմ լսել»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։