Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպումն անցկացվել է Զելենսկու փիառի համար». ՌԴ ԱԳՆ

13:06, չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ.
«Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպումն անցկացվել է Զելենսկու փիառի համար». ՌԴ ԱԳՆ

Էր Ռիադում Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպումն անցկացվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փիառի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դա հին և մշակված հայեցակարգ է՝ Զելենսկու ռեժիմի նկատմամբ քաղաքական ուշադրություն գրավելու հայեցակարգ: Սա Զելենսկու ռեժիմի PR-ն է և որևէ կապ չունի ուկրաինական ճգնաժամի լուծման հետ»,- ասել է Զախարովան՝ Sputnik ռադիոյի եթերում:

Ինչպես գրում է Bloomberg-ը, ԱՄՆ-ը և դաշնակիցները գաղտնի հանդիպում են անցկացրել Էր Ռիադում՝ նվիրված ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն նշանակալի արդյունքների չեն հասել:

2133 | 1
Facebook